Հասարակություն 

Մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկն անվանել է 2019 թվականի լավագույն գրքերը

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, ով առաջին տեղում է մոլորակի ամենահարուստ մարդկանց շարքում, կազմել է անցնող տարվա լավագույն գրքերի ցանկը: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Forbes-ին:

Խոսելով իր կարդացած գրքերի մասին՝ գործարարն անվանել է «Ամերիկյան ամուսնություն» գիրքը: Սիրավեպում Թայարի Ջոնսը պատմում է սևամորթ տղայի մասին․ «Այս պատմությունը կկլանի ձեզ, չնայած թեմայի ծանրությանը»,-վստահեցրել է Գեյթսը: Նրա ցանկում հայտնվել է նաև ԱՄՆ պատմության մասին Ջիլ Լեպորի «Այս ճշմարտությունները», մոլորակի ապագայի մասին Վացլավ Սմիլի «Աճ» գիրքը, և Դիանա Թավենների՝ «Պատրաստ»: Վերջինը գործնական ուղեցույց է մտահոգ ծնողների համար, ովքեր ցանկանում են երեխաներին սովորեցնել, թե ինչպես երջանիկ լինել:

Առանձին Գեյթսը նշել է Մեթյու Ուոլքերի «Ինչու ենք մենք քնում» գիրքը: Խոսելով այդ գրքի մասին, գործարարը հիշեցրել է, որ նախկինում նա անուշադրության է մատնել քունը՝ համարելով դա «ծուլության նշան»: Գիրքը, որը վստահեցրել է Microsoft-ի հիմնադիրը, ստիպել է նրան վերանայել իր սովորությունները:

Նույն շարքից