Հասարակություն 

Սխալներ, որոնք թույլ են տալիս վարորդները ձմռանը և խորհուրդներ՝ ինչպես խուսափել դրանցից

Փորձագետը խոսել է այն մասին, թե հիմնականում ինչ սխալներ են ձմռանը թույլ տալիս վարորդները և խորհուրդներ տվել խնդիրներից խուսափելու համար:

Փորձագետը նախ հորդորել է սառած ապակու վրա տաք ջուր չլցնել, քանի որ այն ամենայն հավանականությամբ ճաքեր կտա: Խորհուրդ չի տրվում նաև ապակու վրա հատուկ հեղուկ լցնել, որը նախատեսված է ձմռանն օգտագործելու համար: Դրա արդյունքում այն միանգամից կսառի:

Ավտոմեքենայի շարժիչը միացնելուց առաջ պետք է անջատել ապակին մաքրող խոզանակները: Բանն այն է, որ դրանք կարող են սառած լինել, ինչի արդյունքում ուղղակի կփչանան: Բացի դրանից, խորհուրդ չի տրվում խոզանակներից օգտվել նաև այն դեպքում, եթե դիմապակու վրա դեռ սառած հատված կա, դա կարող է վնասել խոզանակների ռետինե հատվածը:

Փորձագետը հորդորում է ձմռանն օգտվել հին պապական մեթոդից՝ ուղղակի ձեռքով մաքրել ապակիները:

Նույն շարքից