Ռյազանում՝ Բունկեր բարի մուտքի մոտ, հակագազերով տոնածառ է տեղադրվել, սակայն մի քանի օր անց քաղաքապետարանն այն «ապամոնտաժել է»: Այս մասին հայտնում է RZN.info-ն:
Ըստ բարի սեփականատիրոջ՝ Ալեքսեյ Լոշչինինի, տոնածառը համապատասխանում է հաստատության ընդհանուր կոնցեպտին և տեղադրվել է առանց Ռուսաստանի քաղաքի վատ էկոլոգիայի մասին ակնարկի: Փաստն այն է, որ նախօրեին քաղաքում պիկետ է անցկացվել՝ ընդդեմ օդի աղտոտվածության, և որոշ մարդիկ իրար են կապել այս երկու իրադարձությունները:
Քաղաքապետարանի աշխատակազմի մամուլի ծառայությունից հայտնել են, որ օբյեկտը ստեղծվել է առանց պատշաճ հաստատման: