Շոու բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ հարկային մարմին են ներկայացրել հայտարարագրեր և վճարել իրենց կողմից ստացած եկամուտներից բխող հարկային պարտավորությունները: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը:
«Որոշ ներկայացուցիչների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր: Դրանք ներկայումս նախաքննության ընթացքում են»,-նշել է նա:
Հովհաննիսյանը հրաժարվել է ասել, թե քանի քրեական գործ է հարուցվել:
Ինչ վերաբերում է հայտարարագրեր ներկայացնողներին, նրանց թիվը հասնում է մոտ 10-ի: