Միջազգային Քաղաքականություն 

Նախկին պատգամավորն անիծել է 2014 թվականն ու հիացել Ղրիմի նոր կամուրջի գեղեցկությամբ

analitik.am

Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Ալեքսեյ Ժուրավկոն հայտարարել է, որ անցած հինգ տարիների ընթացքում Ուկրաինան ընկել է քայքայման մեջ, մինչդեռ Ղրիմում բացվում են այնպիսի լայնածավալ ծրագրեր, ինչպիսին է Ղրիմի կամուրջը: Այս մասին հայտնում է Լայֆը։

«Ես անիծում եմ 2014 թվականը։ Ես անիծում եմ բանդերովցիների ուժը Ուկրաինայում, ինչպես երեկ, այնպես էլ այսօր, որը քանդում, ոչնչացնում և իր ճանապարհին չի թողնում ոչինչ»,-ասել է նա։

Նախկին պատգամավորի խոսքերով Ուկրաինայի բնակիչները ճակատագրական սխալ են թույլ տվել, երբ հավատացել են հակառուսական քարոզչության համակարգին, որը տարածվեց 2014 թվականին։

Ժուրավկոն նաև նշել է, որ Ղրիմի կամուրջի մասին տեսանյութը դիտելիս հիացել և ուրախացել է։ Ըստ նրա, այդպիսի գեղեցկություն, ինչպիսին այս կամուրջն է, նա դեռ չէր տեսել:

Նույն շարքից