Հասարակություն 

Ձեր արևն էլ հետ բերեցինք, հիմա ի՞նչ կուզեք. Գագիկ Սուրենյան

Գագիկ Սուրենյանն ֆեյսբուքյան Իր էջում գրում է. «Ահա, ձեր արևն էլ հետ բերեցինք, հիմա ի՞նչ կուզեք»։

Ավելի վաղ ԱԻՆ-ը տեղեկացրել էր.

Հանրապետության տարածքում՝

Դեկտեմբերի 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ՝ 50-100 մ հորիզոնական տեսանելիությամբ։

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցածրադիր գոտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ՝ 50-100 մ հորիզոնական տեսանելիությամբ։

Երևան քաղաքի դեկտեմբերի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`              14.00C (1966 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝                  -16.10C (1975 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝              -0.50C

Նույն շարքից