Հասարակություն 

Որքան են տևելու արձակուրդները

analitik.am

Դպրոցական արձակուրդները սկսվելու են դեկեմբերի 23-ից և տևելու են մինչև հունվարի 8-ը: Այս մասին Analitik.am-ին տեղեկացրեցին Կրթության, գիտության սպորտի և մշակույթի նախարարության լրատվական ծառայությունից:

Հաղորդեցին նաև, որ առաջին և երկրորդ դասարանցիների համար դասերը կվերսկսվեն հունվարի 20-ին:

Հավելենք նաև, որ տոնական արձակուրդները կսկսվեն դեկտեմբերի 31-ին և կավարտվեն հունվարի 7-ին:

Դեկտեմբերի 30-ը և հունվարի 8-ն աշխատանքային են:

Նույն շարքից