Տեսանյութեր Քաղաքականություն 

Եթե Դավիթ Խաժակյանը հեռանա, ԼՀԿ-ն Երևանի ավագանիում չի լինի. Էդմոն Մարուքյանը պարզաբանում է իրավիճակը

analitik.am

Մենք մի քանի անգամ քննարկել ենք հարցը: Երեկ եղել է հերթական քննարկումը: Խոսքը վերաբերում է Երևանի ավագանիում ԼՀԿ-ի մասնակցությանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը. «Քննարկել ենք Երևանի ավագանիում ԼՀԿ-ի մասնակցությունը վերաիմաստավորելու հարցը: Ինչպես բոլորդ գիտեք, ԼՀԿ-ն ունի մեկ ներկայացուցիչ Երևանի ավագանիում: Եթե մենք որոշենք, որ Խաժակյանը պետք է դուրս գա ավագանիից, մենք կդադարենք ներկայացված լինել Երևանի ավագանիում: Հետևաբար որևէ պատասխանատվություն չենք կրի ավագանիում իրականացվող գործունեության համար»:

Մարուքյանը նշեց, որ հազարավոր նամակներ են ստանում, կուսակցության մեդիաթիմը միշտ հետևում է քաղաքացիների արձագանքներին և կառավարման խորհուրդին զեկույցներ են ներկայացվում. «Քաղաքացիներին ուզում ենք ասել, որ լսում ենք ու լսել ենք ձեզ: Այո, մենք դրանից բխող քայլեր ենք քննարկում»:

ԼՀԿ նախագահի խոսքերով, Երևանի ավագանու ելութներից հետո ինչ-որ կերպ պետք է արձագանքեին, սա այդ արձագանքն է, որը հետագայում կունենա կառավարման խորհրդի կողմից կայանալիք որոշում:

Մանե Թանդիլյանն իր հերթին նշեց, որ ԼՀԿ-ն ինչպես ԱԺ-ում, այնպես էլ Երևանի ավագանիում ունի իր գաղափարախոսությունը, օրակարգը. «Երբ կառավարման խորհրդի գնահատմամբ Լույս խմբակցությունը պարբերաբար շեղվում է կուսակցության գծից, մենք պետք է հասկանանք, թե որքանով է այս պարագայում նպատակահարմար մեր մասնակցությունը, կամ ինչ ձևաչափով է նպատակահարմար շարունակել: Մենք պետք է կարողանանք պատասխանատվություն կրել մի բանի համար, ինչի հետ կուսակցությունը համաձայն է»:

Թանդիլյանի ասածից կարելի է ենթադրել՝ ստացվում է այնպես, որ կուսակցությունը հիմա պատասխանատվություն է կրում մի բանի համար, որը կուսակցության օրակարգում չկա ու կուսակցությունն ազդեցություն չունի վարքագծի վրա:

Նույն շարքից