Քաղաքական Միջազգային 

Էրդողանին Ժնևում չեն դիմավորել

Դեկտեմբերի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Ժնև, որտեղ կմասնակցի դեկտեմբերի 17-18-ին տեղի ունենալիք «Փախստականների գլոբալ ֆորումին»։

Էրդողանին ուղեկցում են կինը՝ Էմինե Էրդողանը, Ներքին Գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, Ֆինանսների և գանձապետարանի նախարար Բերաթ Ալբայրաքը, Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և իշող ԱԶԿ կուսակցության փոխնախագահ Նուման Քուրթուլուշը։

Ուշագրավ է, որ թուրքական պատվիրակության համար պաշտոնական դիմավորման արարողություն չի անցկացվել, և որևէ շվեյցարացի պաշտոնյա չի դիմավորել Թուրքիայի նախագահին։

Օդանավակայանում Էրդողանին սպասել են միայն  մի խումբ թուրք պաշտոնյաներ, որոնց շարքերում եղել են Բեռնում Թուրքիայի դեսպանը և ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչը։

Սպասվում է, որ այսօր Ժնևում հակաէրդողանական ակցիա կանցկացվի։

Աղբյուրը՝ regionmonitor

Նույն շարքից