Բարի օր Տեսանյութեր Քաղաքականություն 

Ի՞նչ կապ ունեն Թեհմինա Վարդանյանն ու Անի Խաչատրյանը Դավիթ Խաժակյանի հնարավոր հեռանալու հետ. Մարուքյանը փակագծեր է բացում

analitik.am

Այս պահին Դավիթ Խաժակյանը դեռ հանդիսանում է Երևանի ավագանու անդամ: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը, ով ավելի վաղ տեղեկացրել էր, որ քննարկվում է Խաժակյանին ետ կանչելու հարցը:

Մարուքյանը բացառեց այն, որ իրենց որոշման վրա հնարավոր է ազդել են իշխանության մեսիջները. «Մենք Դավիթ Խաժակյանի գործունեությունից ավելին քան գոհ ենք: Նա ցույց է տվել, թե ինչպես պետք է ընդդիմադիր ավագանին աշխատի: Նա կարևոր օրինակ է ՀՀ երիտասարդների համար, ովքեր ցանկանում են զբաղվել քաղաքականությամբ: Սակայն իրավիճակներ կան, որոնք պարոն Խաժակյանի ազդեցությունից դուրս են, սակայն նա որպես խմբակցության ղեկավար պատասխանատվություն է կրում: Այդ պատասխանատվությունը տարածվում է նաև ԼՀԿ-ի վրա»:

Մարուքյանի խոսքերով, ԼՀԿ-ին մեղադրում են ոչ կուսակցության անդամների գործունեության համար. «Մենք ինչքան կարող ենք անդադար մեկնաբանել, պարզաբանել: Սա մեզ համար լուրջ խնդիր է: Մտածում ենք՝ միգուցե չմասնակցենք, որպեսզի թիրախ չդառնանք»:

Մարուքյանի խոսքերով, երեկ ավագանու նիստում Խաժակյանը բացահայտել է քաղաքապետարանում տեղի ունեցած պաշտոնական կեղծիք, սակայն այն լուսաբանելու փոխարեն լուսաբանվում է քաղաքապետի ծիծաղը և այլն. «Ավագանու անդամը պաշտոնական կեղծիքը ծամել ու դրել է դատախազության բերանը»:

Հարցին՝ կարելի է արդյո՞ք ասվածից ենթադրել, որ Թեհմինա Վարդանյանն ու Անի Խաչատրյանը կեղծ օրակարգ են ստեղծում, Մարուքյանն ասաց, որ շատ Հ1-ական մեկնաբանություն է. «Մենք նման բան չենք ասել: Ես ուղղակի ասում եմ, որ մեդիան ծածկում է սկանդալային ինչ-որ բաներ, ծիծաղը, ձեռառնոցին ու դրա արձագանքը, ինչի արդյունքում աշխատանքը կորում է: Քաղաքացիներն արդյունքում չեն տեսնում աշխատանքը: Այս պարագայում արդյո՞ք իմաստ ունի մեր աշխատանքը»:

Նույն շարքից