Տեսանյութեր Քաղաքականություն 

Էդմոն Մարուքյանը՝ Թեհմինա Վարդանյանի և Անի Խաչատրյանի գործունեության մասին

analitik.am

Դա մեր գնահատականը չէ, ամեն կուսակցություն իր ներկայացուցչի աշխատանքն ինքը պետք է գնահատի: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը. «Ամեն կուսակցություն իր ներկայացուցչի պատասխպանատուն է: Դաշինքը ՏԻՄ ընտրությունների ժամանակ է ստեղծվել: Իսկ հիմա, երբ մենք տեսնում ենք, որ մեր ազդեցությունը թույլ է ու մենք չենք կարողանում հարցը բերել բովանդակային դաշտ, ավելի լավ է մենք դուրս գանք»:

Մարուքյանը նշեց, որ օրինակ խորհրդարանում ԼՀԿ-ն կարողանում է ազդել օրակարգի վրա. «ԼՀԿ խմբակցության անդամների վրա մենք ազդեցություն ունենք»:

«Մենք մեր անդամի պատասխանատուն ենք ու մենք մեր անդամի տեղը կարող ենք որոշել՝ նա կմասնակցի, թե՝ ոչ: Մնացածի մասով ինձ հարցեր տալ պետք չէ»,-ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ Երևանի ավագանիում ԼՀԿ-ի մասնակցության վերաբերյալ որոշումը կկայացվի կառավարման խորհրդի կողմից. «Մենք չենք կարող անդադար չունենալ ազդեցություն մի իրավիճակի վրա, սակայն դրա համար կրենք պատասխանատվություն»:

Մարուքյանը Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ չի խոսել թեմայի մասին:

ԼՀԿ-ում չեն ափսոսում Խաժակյանի համար, նա կարող է հետո դառնալ Երևանի քաղաքապետի թեկնածու, պատգամավոր և այլն. «Ուղղակի հիմա նրա կատարած աշխատանքը ջուրն է լցվում»:

Նույն շարքից