Հասարակություն 

Իրանում բողոքի ցույցերի հետևանքով առնվազն 304 մարդ է զոհվել. Amnesty International

analitik.am

«Amnesty International» կազմակերպությունը տվյալներ է հրապարակել Իրանում բողոքի ակցիաների հետևանքով մահացածների թվի վերաբերյալ: Այս մասին հայտնում է «Region Monitor»-ը՝ հղում անելով «Amnesty International» կազմակերպությանը:

Նշվում է, որ Իրանի իշխանությունները մտավախախություն են ունեցել, որ կբացահայտվեն երկրում տեղի ունեցող բողոքի ակցիաների ընթացքում հարյուրավոր մարդկանց սպանությունների դեպքերը, հետևաբար, որպեսզի կանխեն ականատեսների վկայությունները սկսել են ճնշումներ գործադրել վերջիններիս նկատմամբ:

«Amnesty International»-ի փոխանցմամբ` Իրանում բենզինի գնի թանկացման դեմ բողոքի ակցիաների ընթացքում 304 մարդ է մահացել, այդ թվում՝ 12 երեխա:  Իսկ ձերբակալվածների թվում կան 15 տարեկան դեռահասներ, որոնց նկատմամբ բռնություն է կիրառվել:

«Իրանի անվտանգության ուժերը կրակ են բացել անզեն ցուցարարների ուղղությամբ: Զոհվածների մեծ մասը վիրավորում էր ստացել սրտի, գլխի, պարանոցի շրջանում»,-ասվում է հայտարարության մեջ:

Նույն շարքից