Բարի օր Տեսանյութեր Քաղաքականություն 

Նկարե՞լ եք, թե ինչպես է Հայկ Մարությանը հռհռում ավագանու անդամի ելույթի ժամանակ. Էմդոն Մարուքյանը պնդում է, որ պետք չէ սադրանքի տրվել

analitik.am

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ կուսակցությունում քննարկում են Երևանի ավագանու Լույս խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին ետ կանչելու հարցը:

Մամուլի ասուլիսի ժամանակ Մարուքյանը, պատասխանելով հարցին՝ որն է գերակա շահ՝ մնալ ու խնդիրները լուծել, թե ուղղակի հեռանալ, նշեց. «Երբ քաղաքապետը պրովոկացիա է անում, ծիծաղում է, ձեռ է առնում ավագանու անդամներին, իսկ մարդիկ էմոցիոնալ իրավիճակներում չեն կարողանում զսպել սադրանքն ու տրվում են դրան…. Բնականաբար քաղաքապետն է սկսում, սակայն սադրանքին տրվողը պետք է իրեն հաշիվ տա: Գայթակղություն լինելու է բայց վայ նրան, ով կտրվի դրան»:

ԼՀԿ ղեկավարի խոսքերով, օրինակ խորհրդարանում ԱԺ նախագահությունը կարող է սադրանք անել. «Ես պետք է տրվե՞մ այդ սադրանքին: Շատ կարևոր է, որ լինի մեդիահանրույթի գնահատականը և վերաբերմունքը տեղի ունեցածի վերաբերյալ»:

«Երբ քաղաքապետը ծիծաղում էր ավագանու ելույթի վրա, մի հատ տեսախցիկ ֆիքսե՞ց դա: Ոչ մի կամերա ցույց չի տվել: Մարդկանց ընկալումը եղել է այն, որ ավագանու անդամն օդից խոսում է: Նկարե՞լ եք քաղաքապետին, որ ինքը հռհռում էր ավագանու ելույթի ժամանակ: Չեք նկարել»,-ասաց Մարուքյանը:

Մարուքյանի պնդմամբ, այսօր թրենդն այն է, որ ավագանու անդամները թիրախավորվեն և սրբադասվեն իշխանության ներկայացուցիչները. «Լրատվամիջոցներն այդ թրենդի մեջ են»:

Նույն շարքից