Բարի օր Հասարակություն 

Հռոմում կտեղադրեն ամենայն հայոց բանաստեղծի արձանը

analitik.am

Հռոմում Կվիրինալեի նախագահության նստավայրի մոտ գտնվող այգում կտեղադրեն ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի արձանը:

Նախնական տեղեկություններով, խոսքը վերաբերում է կիսանդրիին: Իսկ թե ինչ նյութից է այն պատրաստվելու ու ով է լինելու հեղինակը, դեռ հայտնի չէ: Սակայն իտալական կողմի խնդրանքով, այն պետք է պատրաստվի կոնկրետ ստանդարտների համաձայն:

Այս պահին հայտնի չէ նաև, թե որտեղ է արձանը պատրաստվելու՝ Հայաստանում, թե՝ Իտալիայում:

Աշխատանքներ են տարվում, որպեսզի արդեն 2020 թվականին այն տեղադրվի:

Նույն շարքից