Հայաստան Քաղաքականություն 

Իշխանության ղեկին հայտնված անձանց ինտելեկտուալ չկայացվածությունը չի կարող ինչ-որ նոր բանի հիմք հանդիսանալ. Քաղաքագետ

analitik.am

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր էջում գրում է.

«ԱՄՆ հիմնադիր հայրերից մեկը, Թոմաս Ջեֆերսոնը, ով նաև սահմանադրության հեղինականերից էր, կարծում էր, որ ամեն մի սերունդ մի նոր ազգ է և քանի որ ամեն 20 տարին մեկ փոխվում է սերունդը, ապա, հետևապես, 20 տարին մեկ պետք է նոր սահամանդրություն ընդունվի։

Եթե նման կարծիք կար 200 տարի առաջ, ապա հիմա, երբ ժամանակը սկսել է արագացված կերպով աշխատել՝ սրնթաց կերպով փոխվում է ինֆորմացիոն դաշտը, տեխնիկական հնարավորությունները, մեր շրջապատի լանդշաֆտը, աշխարհայացք ․․․, դա ավելի ակտուալ է։

Սակայն առաջանում է հարց, իսկ ի՞նչ է ցանկանում «նոր ազգը»:

Ֆրուստրացիա
---------------------

Ֆրուստրացիան՝ չիրականացած սպասումները, ծնում է ագրեսիա և մեղավորների փնտրտուք։ Եթե սկզբնական շրջանում մեղավորները նախորդ սերունդն էր,ապա ժամանակի հետ միասին պետք է նոր մեղավորներ նշանակվեն։ Հիմա մեղավորներին փնտրում են միմյանց մեջ:

Ու ահա, հայտնվում են նոր սուբյեկտներ, որոնք մատնանշում են նոր մեղավորներ՝ ագրեսիայի նոր օբյեկտներ ու դրանով քաղաքական հայտ են փորձում ներկայացնել։ Որևէ մեկին մեղադրելը դարձել է քաղաքական գործունեության իմաստն ու նպատակը։

Մեղավորների փնտրտուքը չի կարող քաղաքական օրակարգ դառնալ, որովհետև այն կարող է անվերջ շարունակվել, միշտ կգտնվեն նոր մեղավորներ ու նոր մեղադրողներ։ Դրա վրա քաղաքականություն չի կարող կառուցվել։

Իշխանության ղեկին հայտնված անձանց ինտելեկտուալ չկայացվածությունը չի կարող ինչ-որ նոր բանի հիմք հանդիսանալ:

Ծերուկ Ջեֆերսոնը չի նշել, որ սերունդների ֆիզիկական փոփոխությունը դեռ բավական չի, պետք է նաև մտավոր ճիգեր գործադրել որևէ նոր բան ստեղծելու համար»։

Նույն շարքից