Հասարակություն 

Ցավում եմ, որ պետությունը Դանիելի աշխատասիրությունը և եռանդը հայրենանվեր գործում օգտագործելու ձևը չգտավ. Նարեկ Մալյան

analitik.am

Ես Դանիել Իոաննիսյանին չեմ ատում: Ֆեյսբուքյան իր էջում գրում է «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը:

«Քանի խոսք գնաց ասեմ.

Ես Դանիել Իոաննիսյանին չեմ ատում: Իմ պայքարը ոչ թե անձանց, այլ երևույթների դեմ է, տվյալ դեպքում օտարերկրյա գործակալական ցանցի գործունեության դեմ: Դանիելը պաշտպանում է իրեն ֆինանսապես կայունացրած խմբի շահերը, ընդ որում պաշտպանում է լավ, ինչը չես ասի շատ ու շատ նախկին պաշտոնյաների մասին: Ցավում եմ, որ պետությունը Դանիելի աշխատասիրությունը և եռանդը հայրենանվեր գործում օգտագործելու ձևը չգտավ:

Այդ ձևը գտավ Ջորջ Սորոսը...»,-գրել է նա:

Նույն շարքից