Հասարակություն 

Ռուս մարզիկը WADA-ի պատժամիջոցների պատճառով կարող է փոխել քաղաքացիությունը

analitik.am

Ռուս հեծանվորդ Իլնուր Զաքարինն ասել է, որ դիտարկում է քաղաքացիություն փոխելու տարբերակը Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) կողմից կիրառված պատժամիջոցների պատճառով: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով cyclingnews-ին։

Զաքարինը շեշտել է, որ չի ցանկանում Տոկիոյում կայանալիք 2020 թվականի Օլիմպիական խաղերին դուրս գալ «ինչ դրոշով պատահի»: Նա նշել է, որ ռուս մարզիկներին հեռացնելու հետ կապված իրավիճակը ստիպել է նրան մտածել ևս մեկ քաղաքացիություն ձեռքբերելու մասին:

«Հնարավոր է, բայց հաստատ չեմ կարող ասել: Պետք է մտածեմ այդ մասին»,-ասել է հեծանվորդը:

Նույն շարքից