Հասարակություն 

Ձերբակալել են ոստիկանին, ով առևանգել և ստրկության մեջ է պահել մարդու

analitik.am

Թաթարստանում ձերբակալվել է ոստիկանը, ով ստրկության մեջ է պահել տղամարդուն և ստիպել աշխատել իր հոր ֆերմայում: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Baza-ին։

Տղամարդու առևանգման մասին հայտնի է դարձել այս տարվա հուլիս ամսին: Ամեն օր նա ստիպված է եղել աշխատել ֆերմայում: Նրան պարբերաբար ծեծի են ենթարկել, իսկ զուգարանակոնքը մաքրելուց հրաժարվելու համար ձեռքերին եռացած ջուր են լցրել: Նա չի կարողացել փախչել, քանի որ անընդհատ հսկողության տակ է եղել:

20 օր ստրկությունից հետո նա մի քանի օրով ազատ է արձակվել, քանի որ քույրը հայտնել է եղբոր անհետացման մասին: Հենց այդ ժամանակ էլ տղամարդը դիմել է իրավապահ մարմիններին և ասել, որ իրեն ստրկության մեջ են պահում:

Նույն շարքից