Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

Զելենսկին ԼՂ հակամարտության հարցում իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանին

analitik.am

Բաքվում պաշտոնական այցով գտնվող Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է նաև այն հակամարտությունների մասին, որոնց մեջ ներքաշված են երկու երկրները: Այս մասին գրում է Ռուսարմինֆոն:

Զելենսկին իր խոսքում հատուկ շեշտել է Լեռնային Ղարաբաղի և Ուկրաինայի արևելքում հակամարտությունների մասին՝ հայտարրելով, որ Կիևն ու Բաքուն անփոփոխ կերպով աջակցում են միմյանց՝ հարցերը պետք է լուծվեն երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների հիման վրա, միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում:

Զելենսկին նշել է, որ երկու երկրները վերոնշյալ հարցի ուղղությամբ շարունակում են աշխատել ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ՝ միջազգային հարթակներում:

Նույն շարքից