Հասարակություն 

Հրդեհ Սասունիկ գյուղում

Դեկտեմբերի 16-ին, ժամը 21:45-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի 20-րդ փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:08-ին, մարվել՝ 22:20-ին:

Այրվել է բնակարանի հյուրասենյակի (մոտ 30 քմ) գույքը՝ ամբողջությամբ:

Նույն շարքից