Առանձնապես մեկնաբանելու որևէ բան չունենք: Ասելիք չունենք, որովհետև դա Լուսավոր Հայաստանի ներկուսակցական խնդիրն է: ԼՀԿ-ն է որոշում՝ իր ավագանու անդամին թողնում է քաղաքապետարանում, փոխարինում է, թե այլ բան անում: Դա մեր մեկնաբանելու թեման չէ: Մենք հարգում ենք կուսակցության որոշումները: Իրենք պետք է որոշեն իրենց անելիքը: Լրագրողների հետ հանդիպմանը քիչ առաջ հայտարարեց Երևանի ավագանու Լույս խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:
Արդյո՞ք Դավիթ Խաժակյանի հետ իրենք որևէ խոսակցություն ունեցել են, Խաչատրյանը նշեց, որ երեկ ավագանու նիստ է եղել, որը բաց է եղել բոլորի համար. «Դրանից հետո մենք խմբակցությունում իրար տեսել ենք, հետո միմյանցից բաժանվել ենք՝ գոհ մեր ելույթներից ու վարքագծից: Թե հետո ինչ է փոխվել, ես չեմ կարող ասել: Դա կարող է մեկնաբանել բողոքող կողմը»:
Թեհմինա Վարդանյանն իր հերիթն ասաց, որ խմբակցությունում բազմաթիվ հարցեր քննարկվել են, որոնք վերաբերում են խմբակցությանը. «Տարբեր կոնտեքստներով քննարկումներ արել ենք: Բոլոր ավագանու նիստերի մասով բազմաբովանդակ քննարկումներ են եղել, բոլորս հավասարապես պատասխանատվություն ենք կրել խմբակցության գործունեության հետ կապված: Ինչ վերաբերում է ԼՀԿ-ի ասուլիսին և հայտարարություններին, դա մեզ համար անակնկալ է եղել: Մեզ թույլ չենք տալիս խառնվելու ԼՀԿ-ի ներկուսակցական քննարկումներին: Դա իրենց որոշելիքն է:
Ինչ վերաբերում է ելույթներին, ապա անձնավորված որևէ բան չի եղել: Եթե նկատի ունեք երեկվա իմ ելույթը և էմոցիաները, դրանք փոխկապակացված էին քաղաքապետի խոսքի և էմոցիոների հետ: Դա բնական պրոցես է: Ես չեմ հասկանում, թե ինչու է աղմուկ բարձրացրել: Սակայն ես դրան վերաբերում եմ որպես նորմալ աշխատանքային պրոցեսի»: