Քաղաքական 

Մեր կուսակցությունից մենք դիտողություններ չունենք. Անի Խաչատրյան

Մեր կուսակցությունից մենք դիտողություններ չունենք, իսկ եթե Էդմոն Մարուքյանը խնդիր է տեսնում Դավիթ Խաժակյանի հետ կապված, դա արդեն իրենց ներկուսակցական խնդիրն է: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Երևանի ավագանու Լույս խմբակցության անդամ Անի Խաչատրյանը, ում խոսքերով, իրենք ԼՀԿ-ի հետ այսօր քննարկում չեն ունեցել ու դրա անհրաժեշտությունը չեն էլ տեսնում, իրենք կարող են քննարկում ունենալ խմբակցության անդամներով՝ ինքը, Թեհմինա Վարդանյանը, Դավիթ Խաժակյանը: Իսկ եթե քաղաքական ուժերի ներկայացուցիչները քաղաքական խնդիր կտեսնեն, հանդիպում կունենան ավագանիում իրենց անդամների հետ. «Եթե մեզ հետ խնդիր են տեսնում, Մարուքյանն ու Խաժակյանն ազատ են իրենց որոշումների մեջ»:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ լրագրողները չեն ֆիքսել այն, թե ինչպես է Հայկ Մարությանը ծիծաղում Թեհմինա Վարդանյանի ելույթի ժամանակ, Խաչատրյանը նշեց, որ լրագրողներն ու օպերատորները չեն կարողանում ներս գալ դահլիճ, դրա համար չեն կարողանում ֆիքսել, թե ով ծիծաղեց. «Դրանից ելնելով արդեն լուսաբանումը ճիշտ չի գնում: Մենք պայքարում էինք նրա համար, որ լրագրողները մուտք ունենան դահլիճ»:

Թեհմինա Վարդանյանը նշեց, որ իրենք բարեկամական ու գործընկերային են մոտենում Մարուքյանին, Խաժակյանին և ԼՀԿ-ին. «Իրենց արած հայտարարությունների համար պատասխանատու են հենց իրենք»:

Հանրապետության կուսակցության ներկայացուցիչները նշեցին, որ շարունակելու են աշխատել այնպես, ինչպես աշխատել են՝ ափսոսանք հայտնելով Դավիթ Խաժակյանի հնարավոր հեռացման մասով:

Նույն շարքից