Քաղաքական 

Անգամ երբ վիրավորեցին Տարոն Մարգարյանի հանգուցյալ հորը, նա իրեն թույլ չտվեց պատասխանել ու ծաղրել. Անի Խաչատրյան

Ընդդիմության քննադատությունները պետք է սուր լինեն, դա բնական է: Մենք չենք գնացել այնտեղ քաղաքապետին գովաբանելու համար: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Երևանի ավագանու Լույս խմբակցության ներկայացուցիչ Թեհմինա Վարդանյանը:

Անի Խաչատրյանն իր հերթին հիշեց Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ աշխատանքից մի դրվագ՝ համեմատականներ անցկացնելով այսօրվա հետ. «Երբ Տարոն Մարգարյանի հանգուցյալ հորը վիրավորեցին ավագանու դահլիճում, ինչը մենք երբեք թույլ չենք տվել, Տարոն Մարգարյանը պատասխան չտվեց դրան, նա իրեն թույլ չտվեց ծաղրել ավագանու անդամներին»:

Հիշեցնենք, որ ավագանու վերջին նիստի ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անընդհատ ծիծաղում էր Թեհմինա Վարդանյանի ելույթի ժամանակ, ինչը հունից հանում էր վերջինիս:

Նույն շարքից