ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի նոյեմբերի 15-ի n 1691-ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշում է ստորագրել.
«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի նոյեմբերի 15-ի «Սառա Անջարգոլյանին չվճարվող արձակուրդ տրամադրելու մասին» N 1691-Ա որոշման մեջ «2019 թվականի դեկտեմբերի 23-30-ը ներառյալ» բառերը փոխարինել «2020 թվականի հունվարի 13-31-ը ներառյալ» բառերով»,-ասված է որոշման մեջ: