Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հայրը հավանական է համարում, որ որդին խնդիրներ կարող է ունենալ օլիգարխ Իգոր Կոլոմոյսկիի հետ, եթե վերջինս չկարողանա վերադարձնել Պրիվատբանկը: Այս մասին հայտնում է Լենտան:
Նախագահի հոր կարծիքով, եթե հարցը չլուծվի հօգուտ օլիգարխի, վերջինիս պատկանող «1+1» հեռուստաընկերությունը կարող է երես թեքել իր որդուց: Հենց այդ հեռուստաընկերությամբ է հեռարձակվում Զելենսկիին պատկանող «Квартал 95» ստուդիայի շոուն. «Նա նրան հարթակ է տալիս, իսկ հետո կասի՝ «Գնա գրողի ծոցը»»,-ենթադրել է ավագ Զելենսկին:
Միևնույն ժամանակ Ալեքսանդր Զելենսկին կարծում է, որ բանկը չպետք է վերադարձնել օլիգարխին: