Միջազգային Քաղաքականություն 

Պուտինի համակարգչում հայտնաբերել են Windows-ի խոցելի տարբերակը

analitik.am

Բրիտանական The Guardian թերթի լրագրողները գրել են, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատանքային համակարգիչներում օգտագործում է հնացած Microsoft օպերացիոն համակարգը՝ Windows XP: Պուտինի մամուլի ծառայության կողմից Կրեմլի գրասենյակների և նախագահի պաշտոնական նստավայրի լուսանկարներում բրիտանացի լրագրողները գտել են համակարգիչներում տեղադրված Windows-ի չթարմացված տարբերակը։ Այս մասին հայտնում է Լենտան։

Երկու Windows XP համակարգիչներում որպես գլխավոր լուսանկար տեղադրված է Կրեմլի աշտարակների պատկերները: Հրապարակման մեջ նշվում է, որ Microsoft-ը դադարեցրել է Windows XP-ի և Office 2003-ի անվտանգության կանոնավոր թարմացումները dդեռևս 2014 թվականի ապրիլին: Կազմակերպության կայքում նախազգուշացում է տեղադրվել, որ Windows XP ծրագրով աշխատող համակարգիչները «խոցելի են անվտանգության սպառնալիքների և վիրուսների դեմ»:

Windows XP-ը, թողարկվել է 2001 թվականին, Microsoft-ի վերջին օպերացիոն համակարգն է, որը հաստատվել էր Ռուսաստանի կառավարության պաշտոնական համակարգիչներում օգտագործելու համար: Windows 10-ի ավելի վաղ թողարկված տարբերակը հաստատված է միայն այն սարքերի համար, որում չեն պահպանվում պաշտպանված պետական ​​տեղեկատվություն:

Նույն շարքից