Հասարակություն Պատահարներ 

Հերհեր գյուղում այրվել են 3 հա խոտածածկույթ և թփուտներ

analitik.am

Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:31-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղի վարչական տարածքում. այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հերհեր գյուղի «Գետահովիտ» կոչվող տարածքում. այրվում են խոտածածկույթ և թփուտներ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:10-ին, մարվել՝ 17:35-ին:

Այրվել են 3 հա խոտածածկույթ և թփուտներ:

Նույն շարքից