Հասարակություն Պատահարներ 

Թոշակառուն ճանապարհին ընկել է շտապօգնության սայլակից

analitik.am

Լիպեցկի շրջանում կաթված ստացած թոշակառու կինը ճանապարհին ընկել է շտապօգնության սայլակից և կոտրվածքներ ստացել: Հիվանդի բացակայությունը բժիշկները հայտնաբերել են միայն հիվանդանոց հասնելուց հետո:

Դեպքը պատահել է Լիպեցկ-Խլևնոյե ավտոճանապարհին: Մեքենայի մեջ կնոջ վիճակը վատթարացել է, սակայն բուժքույրը կոպտել է օգնություն խնդրող կնոջը՝ առաջարկելով հանգստանալ: Կինը ելել է սայլակից, մի կերպ հենվել դռանը, որը բացվել է, և նա ընկել է մայթին: Երբ հիվանդանոց են հասել, բժիշկները նկատել են, որ կինը մեքենայում չէ, իսկ վերադառնալով տեսել են, որ արդեն ոստիկանությունն է օգնություն ցուցաբերում թոշակառու կնոջը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Նույն շարքից