Հասարակություն Պատահարներ 

Խոշոր ու ողբերգական ավտովթար Լոռու մարզում

analitik.am

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, 49-ամյա Գրիգոր Մելքումյանը իր վարած Nissan XTrail մակնիշի 17 XT 707 համարանիշի ավտոմեքենայով Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում՝ Ֆիոլետովո գյուղի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներոմ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշին, ապա ծառին և ապառաժ քարերին ու հայտնվել Տանձուտ գետում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Լեյլի Մխիթարյանը տեղում մահացել է, ում մարմինը ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են Լոռու մարզի հրշեջ փրկարարները, իսկ վարորդ Գ. Մելքումյանն ու նրա ուղևոր՝ 45-ամյա Սիրանույշ Ոսկանյանը փրկարարների ու քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել գետից, և օպերատիվորեն ժամանած Վանաձորի բժշկական կենտրոնի բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը վարորդի տատիկն է, իսկ վիրավորը՝ նրա կինը։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից