Քաղաքականություն 

Թրամփի դիրքորոշումը՝ Հայոց ցեղասպանության հետ կապված չի փոխվել

analitik.am

ԱՄՆ նախագահի վարչակազմը մեկնաբանել է Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը:

«Վարչակազմի դիրքորոշումը չի փոխխվել: Մեր հայացքները արտացոլված են այդ հարցի շուրջ սույն տարվա ապրիլին նախագահի կողմից արված հայտարարության մեջ», - նշվել է Պետդեպարտամենտի կայքում արված հրապարակման մեջ:

Հիշեցնենք, որ 2019 թ. ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր հայտարարության մեջ 1915 թ.-ի ողբերգությունը բնութագրել է «Մեծ եղեռն» հասկացությամբ՝ խուսափելով «ցեղասպանություն» տերմինի գործածությունից:

Նույն շարքից