Հասարակություն Պատահարներ 

Թթուջուր գյուղում այրվել է մոտ 350 հակ անասնակեր

analitik.am

Դեկտեմբերի 17-ին, ժամը 15։54-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղում այրվում է խոտի դեզ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։05-ին, մարվել` 19։00-ին։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 11-րդ փողոցի տներից մեկի բակում: Այրվել է մոտ 350 հակ անասնակեր:

Նույն շարքից