Հասարակություն Քաղաքականություն 

Ես ազատ քաղաքացի եմ, թող ոչ մեկին չհետաքրքրի՝ որտեղ եմ ես․ Վալերիյ Օսիպյան. Ա1+

analitik.am

Լրատվամիջոցներում այսօր տեղեկություններ տարածվեցին, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը Ռուսաստանի Դաշնությունում նոր աշխատանք ունի, նշվում էր, որ Օսիպյանն աշխատանքի է անցել «Մոնարխ» ընկերության սեփականատեր Արմեն Գինոսյանի մոտ։

«Ա1+»-ը կապ է հաստատել Վալերիյ Օսիպյանի հետ։ Վերջինս նշել է՝ թող ոչ մեկին չհետաքրքրի, թե ինքը որտեղ է գտնվում։

«Ես ազատ քաղաքացի եմ»,- ասել է նախկին ոստիկանապետը։

Անդրադառնալով մամուլում հրապարակված տեղեկություններին, թե իբրեւ Արմեն Գինոսյանը քրեական հեղինակություն է, պարոն Օսիպյանը նշել է, որ Արմեն Գինոսյանը հանցագործ չէ, եւ որ իր շրջապատում հանցագործներ չկան։

«Իսկ հանցագործները նրանք են, ովքեր նման հոդվածներ են պատվիրում, եւ ես գիտեմ, թե ովքեր են նրանք»,- նշել է նա։

«Ոչ միայն Արմեն Գինոսյանը, այլեւ իմ շրջապատում չկան այնպիսի մարդիկ, որոնք կարող են  լինել հանցագործներ։ Արմեն Գինոսյանը եւ իր շրջապատը, «Մոնարխ» ընկերությունը, լինելով հայրենասեր, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության համար այնքան բան են արել, որ որ շատերը չէին կարող անել։ Գինոսյանը եղել է իրավապահ մարմիններում, արել է այնքան բան, որ կարող եք հետաքրքրվել, այնքան օգնություն է հատկացրել Հայաստանին ու Արցախին։ «Մոնարխ» ընկերությունը, լինելով Ռուսաստանում հայտնի շինարարական ընկերություն,   տասնյակ-միլիոն դոլարների ներդրումներ է արել Հայաստանում, բազմաթիվ նվիրատվություններ», -ասել է նախկին ոստիկանապետը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից