Հասարակություն Պատահարներ 

Հրդեհ վագոն-տնակում. տուժածներ չկան

analitik.am

Դեկտեմբերի 17-ին, ժամը 20:37-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի սկզբնամասում այրվում է վագոն-տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սայաթ-Նովա գյուղի կենտրոնական փողոցի թիվ 101 հասցեում գտնվող տանը հարակից վագոն-տնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:47-ին, մարվել` 21:37-ին:

Ամբողջությամբ այրվել են վագոն-տնակի առաստաղը՝ մոտ 27 քմ և փայտյա կառուցատարրերը՝ մոտ 12 քմ:

 

 

Նույն շարքից