Հասարակություն 

Շարլիզ Թերոնը մանրամասներ է պատմել մոր կողմից հորը սպանության մասին

analitik.am

Հոլլիվուդյան դերասանուհի և մոդել Շարլիզ Թերոնը  NPR պարբերականին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է իր մայրը սպանել հորը:

Դերասանուհին 15 տարեկան է եղել, երբ մի օր իր հարբեցող հայրը՝ ատրճանակը ձեռքին, մտել է տուն և սկսել կրակել: Շարլիզի մայրը դստեր հետ թաքնվել է ննջասենյակում, որի դռանը հայրը 3 անգամ կրակել է: «Փամփուշտներից ոչ մեկը չվնասեց  մեզ, ինչն ուղղակի հրաշք էր»,- ասել է 44-ամյա դերասանուհին:

Դերասանուհու մայրը ինքնապաշտպանվել է և կրակել ամուսնուն՝ սպանելով նրան:

Դերասանուհին հորը հիշում է որպես «հիվանդ մարդ», իսկ իրենց ընտանիքի վիճակը՝ անհույս: «Բայց ես չեմ ամաչում այդ ամենի մասին խոսել: Ինչքան շատ ենք խոսում նման բաների մասին, այնքան շատ ենք գիտակցում, որ մենք միայնակ չենք»,- խոստովանել է Թերոնը:

Նույն շարքից