Միջազգային Քաղաքականություն 

Յուլիա Տիմոշենկոն Ուկրաինայի համար կանխատեսել է աղքատություն և սով

analitik.am

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, անդրադառնալով օտարերկրյա կազմակերպություններին հողեր վաճառելու օրինագծի ընդունմանը, Ուկրաինայի համար կանխատեսել է սով և աղքատություն: Ըստ նրա՝ այդ կերպ գյուղատնտեսական հողատարածքները կդառնան սպեկուլյատիվ ապրանք, և գնորդ կազմակերպությունները չեն արտադրի էկոլոգիապես մաքուր մթերքներ:

Տիմոշենկոն նշել է, որ օտարերկրացիները հողը կմշակեն քիմիկատներով, և ուկրաինացիները կմնան և՛ առանց հողերի, և՛ առանց սննդի:

Տիմոշենկոն բերել է Մադագասկարի օիրնակը, որը առաջին տեղում է սովի տեսակետից: Մադագասկարի հողերը նույնպես վաճառվել էին օտարերկրյա կազմակերպություններին գյուղատնտեսական նպատակներով:

Նույն շարքից