Քաղաքականություն 

Սերգո, ես նման բան քեզ ասե՞լ եմ. Սերժ Սարգսյանը հայհոյել է. Մանրամասն՝ նախկին նախարարի հետ առերեսումից. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ` Սերժ Սարգսյանի և նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի առերեսման ժամանակ հետաքրքիր «դրվագներ» են եղել։

Ողջ առերեսման ժամանակ բացառապես իր ոտքերին նայած Սերգո Կարապետյանին Սերժ Սարգսյանը հարցրել է. «Սերգո, ես նման բան քեզ ասե՞լ եմ»: Հիշեցնենք․ նախկին գյուղնախարարը ցուցմունք է տվել, որ Սերժ Սարգսյանի ցուցումով է գյուղերին դիզվառելիք տրամադրելու տենդերը տվել Ֆլեշի Բարսեղին, չնայած ավելի ցածր գին առաջարկող է եղել։

Սերգո Կարապետյանը պատասխանել է․ «Պարոն նախագահ, ես հավատացյալ, ազնիվ մարդ եմ, ես սուտ չեմ կարող ասել»: «Բա որ հավատացյալ մարդ ես, ինչո՞ւ ես իմ ապօրինի հրահանգը կատարել և պետությանը վնաս պատճառել, Սերգո»,- հարցրել է Սերժ Սարգսյանն ու հայհոյել:

Ի դեպ, Կարապետյանը ցանկացել է մենակ չմնալ իր ցուցմունքում և փորձել է այլ ցուցմունք տվող էլ հավաքագրել․ իր երբեմնի վարչության պետերից մեկին տեսել է ու հարցրել` հիշո՞ւմ ես, որ ես քեզ ասի` Սերժ Սարգսյանը հրահանգել է, որ պետք է «Ֆլեշը» մատակարարի դիզվառելիքը։ «Չէ, չես ասել՝ Սերժ Սարգսյանը, ասել ես` շեֆը, ես հասկացել եմ` վարչապետը»,- խուսանավել է վարչության պետը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից