«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի շաբաթ առաջ «Պահանջում ենք գլխավոր դատախազի հրաժարականը» նախաձեռնության անդամները հանդիպել են ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի ու Արեն Մկրտչյանի հետ, պահանջել, որ խորհրդարանը միջոցներ ձեռնարկի այդ ուղղությամբ։
Չնայած Մակունցը խմբին խոստացել է հարցի մասին տեղեկացնել ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին, ինչպես նաև՝ եկող շաբաթ պետաիրավականի նիստ կազմակերպել և հրավիրել նաև նախաձեռնության անդամներին, սակայն մոռացել են այդ խոստումը և արդեն մի քանի շաբաթ է՝ խմբին չեն պատասխանում իրենց որոշման մասին։ Տևական ժամանակ է, ինչ այս խումբը ստորագրահավաք է անում և հայտարարում, որ Դավթյանը պետք է հեռանա։
Խմբի անդամ Արման Ղարիբյանը չհերքեց, որ՝ այո, սպասում են իշխող թիմի քաղաքական դիրքորոշմանը, կսպասեն մի քանի օր էլ, ապա կորոշեն իրենց հետագա անելիքները»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում