Հասարակություն 

Իմ քայլի պատգամավորի որդին վրաերթի է ենթարկել երիտասարդ աղջկա, ով աշխատում է ՊՆ-ում

analitik.am

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդին՝ Իվան Աղազարյանը, վրաերթի է ենթարկել երիտասարդ աղջկա: Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ դեպքը տեղի է ունեցել նախորդ ամիս` նոյեմբերի 5-ին: Վրաերթի ենթարկված աղջիկը աշխատում է ՀՀ Պաշտպանության նախարարությունում, և վրաերթից հետո դեռ բուժման կուրսեր է անցնում:

Irakanum.am-ի հետ զրույցում Հովիկ Աղազարյանը հաստատել է այս տեղեկությունը: Նա նախ ժամանակ է խնդրել տեղեկությունը որդուց ճշտել, որից հետո հայտնել, որ որդին պարբերաբար այցելել է այդ աղջկան: «Տղաս ամուսնացած է, առանձին է ապրում, ես չեմ իմացել նոր ճշտեցի ինքն ասեց, որ պարբերաբար ստուգման է գնացել, այդ գումարները տվել է, տեսել է, որ քերծվածքներ են եղել, հիվանդանոցի փողը տվել է»,- ասել է Հովիկ Աղազարյանը, հավելով, որ գործը գտնվում է իրավական դաշտում, իսկ եթե պարզվի իր որդու մեղավորությունը, ապա նա պատասխան կտա:

Մինչդեռ լրատվամիջոցին հասած տեղեկություններով, պատգամավորը օգտագործել է իր կապերը, որ վրաերթի մասին որևէ տեղեկատվական արտահոսք չլինի: Ավելին վրաերթի ենթարկված աղջիկը դեռ ինքնուրույն քայլել չի կարողանում:

Իվան Աղազարյանը դեպքի օրը վարել է «Օպել» ավտոմեքենայով: Տեղեկությունների համաձայն կատարվածի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով:

Նույն շարքից