Գլխավոր Հասարակություն 

Թրամփն իրականում Կոնգրեսի 2 բանաձևերից հետո Ցեղասպանության մասին ընդհանրապես չի խոսել. Սարգսյան

analitik.am

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն իր էջում գրում է.

«BBC-ի մանիպուլյատիվ հոդվածի մասին

1.Թրամփը Կոնգրեսի 2 բանաձևերից հետո Ցեղասպանության մասին ընդհանրապես չի խոսել:

2. Նույնիսկ նյութում հղում չկա:

3. Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ վարչակազմի դիրքորշումը չի փոխվել բանաձևերի արդյունքում:

4. Որևէ վարչակազմի դիրքորոշում չի փոխվել վերջին 40 տարիների ընթացքում:

5. Թրամփը միակ նախագահն է վերջին շուրջ 30 տարիների ընթացքում, որ հայերին ոչինչ չի խոստացել և հետևաբար չի «գցել»:

6. Ներկայացուցիչների Պալատում Թրամփը ոչ միայն չի խոչընդհոտել, այլև աջակցել է բանաձևի ընդունմանը:

7. Սենատում Սպիտակ Տան խնդրանքով 3 վետո է կիրառվել, բայց ժամանակավոր:

8. Առաջին անգամ, որովհետև Էրդողանը դեռ Վաշինգտոնում էր, հաջորդ երկու անգամները` որովհետև թուրքերի հետ կոնկրետ թեմայով փորձում էին բանակցել, չստացվեց»:

Ավելի վաղ հայտնվել էր, իբր Թրամփի վարչակազմը մերժել է Սենատի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը:

Նույն շարքից