Հասարակություն 

Կիևում զանգվածային բողոքի ցույցի ժամանակ մարդ է մահացել

analitik.am

Կիևում ընթացող բողոքի ցույցերի ընթացքում մարդ է մահացել։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է քաղաքային ոստիկանության ղեկավար Անդրեյ Կրիշչենկոն, փոխանցում է Լենտան։

Նա նշել է, որ ոստիկանության հետ վերջին բախումից մի ժամ առաջ մահացել է 1979 թվականի ծնված տղամարդ։ Ոստիկանությունում հաստատել են, որ դեպքը տեղի է ունեցել Ինստիտուտի փողոցում, որտեղ ցուցարարներն ակտիվություն չեն ցուցաբերել, իսկ տղամարդու մահվան պատճառը եղել է սրտի նոպան։

Մինչ պաշտոնական ճեպազրույցն ընդդիմադիր ուժի ներկայացուցիչները հայտնել են, որ Կիևում մահացած տղամարդուն ծեծի են ենթարկել ոստիկանության ծառայողները։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Իգոր Մոսիչուկը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կիևում Գերագույն ռադայի շենքի մոտ մի քանի զանգվածային բողոքի ցույցեր են ընթանում, մասնավորապես՝ ակտիվիստները դեմ են օտարերկրյա քաղաքացիներին գյուղատնտեսական նշանակության հողեր վաճառելու մասին օրինագծի քննարկմանը։ Արդյունքում բախում է տեղի ունեցել ոստիկանության ծառայողների և ցուցարարների միջև։ Ոստիկանությունը գազ է կիրառել։

Նույն շարքից