Հասարակություն 

Կիսամերկ տղամարդը հարձակվել է ոստիկանի վրա և մահացել ձերբակալման ժամանակ

analitik.am

Մոսկվայում կիսամերկ տղամարդը հարձակվել է ոստիկանության աշխատակցի վրա, իսկ ձերբակալությունից հետո կորցնելով գիտակցությունը՝ մահացել: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով «Московский комсомолец»-ին։

Հրապարակման համաձայն՝ ոստիկանություն զանգահարել են հարևանները՝ հայտնելով, որ կիսամերկ տղամարդը, փորձում է դուրս գալ երկրորդ հարկի պատուհանից: Ժամանելով դեպքի վայր պարեկային ծառայության աշխատակիցները գտել են տղամարդուն, ով ոստիկանների հարցերին պատասխանել է հարձակմամբ։ Երբ նրան հանդարտեցրել են և ձերբակալել, տղամարդը հանկարծակի կորցրել է գիտակցությունը։ Դեպքի վայր ժամանած բժիշկներն արձանագրել են նրա մահը։

Պարզվել է, որ մահացածը 36-ամյա Մոսկվայի բնակիչ է: Նրա բնակարանում ոստիկանությունը հայտնաբերել է սպիտակ փոշու հետքեր: Ըստ հարազատների, երիտասարդը մի քանի տարի առաջ բաժանվել է իր սիրելի աղջկանից, և ամեն ինչ ավարտվել է նյարդային խանգարումով. Նա հետագայում գրանցված է եղել նյարդահոգեբուժական դիսպանսերում և դեղեր է ընդունել:

Նույն շարքից