Միջազգային Քաղաքականություն 

Պուտինը Մակրոնի հետ քննարկել է Սիրիայի և Դոնբասի հարցը

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագգահ Էմանյուել Մակրոնի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից։

Պուտինն իր երախտագիտությունն է հայտնել Մակրոնին Փարիզում «Նորմանդյան ձևաչափով» գագաթնաժողովի հաջող կազմակերպման կապակցությամբ՝ ընդգծելով համաձայնեցված քայլերի հետևողական իրականացման անհրաժեշտությունը, ներառյալ՝ Դոնբասի հատուկ կարգավիճակի օրինական գրանցումը, հրադադարի ապահովումը և պահվող անձանց փոխանակումը։

Բացի այդ, կողմերը քննարկել են ռուսական գազի տարանցումը Եվրոպա ուկրաինական տարածքով և Սիրիայում տիրող իրավիճակը: Ռուսաստանի և Ֆրանսիայի առաջնորդները նշել են ահաբեկչության դեմ պայքարի կարևորությունը և միջ-սիրիական քաղաքական գործընթացի խթանումը:

Զրույցի ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հարաբերություններին վերաբերող արդիական հարցեր:

Նույն շարքից