ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հանդես է եկել Դեմոկրատական կուսակցությանն ուղղված հայտարարությամբ, որում հայտնել է նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենտի վերաբերյալ քվեարկության ամսաթիվը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Դեբատը տեղի կունենա այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ասել է Փելոսին: Նրա խոսքերով, կիրականցվի սահմանադրությամբ տրված ամենակարևոր լիազորություններից մեկը։