Ավստրալիական Նոր Հարավային Ուելս նահանգի ոստիկանությունը հայտնել է, որ պատրաստ են մեկ միլիոն դոլար վճարել նրան, ով ինֆորմացիա կհաղորդի 1980 թվականին Թուրքիայի գլխավոր հյուպատոսին ու վերջինիս թիկնապահին սպանողի մասին:
«Daily Mail»-ը հայտնում է, որ Ավստրալիայում «հարվածային ուժ» են ստեղծել սպանությունը նորից քննելու համար:
Եթե նախկինում մարդասպանի կամ մարդասպանների համար ինֆորմացիայի դիմաց խոստանում էին 250 հազար դոլար, հիմա այդ գումարի չափը հասել է 1 միլիոնի, ինչն ամենամեծ պարգևն է, որը սահմանվել է Նոր Հարավային Ուելսում:
Հիշեցնենք, որ թուրք հյուպատոսի և նրա թիկնապահի սպանության պատասխանատվությունն այն ժամանակ ստանձնեց հայկական «Հայոց ցեղասպանության նկատմամբ արդարության համար պայքարող մարտիկներ» կազմակերպությունը: