Հասարակություն 

Հայտնի է, թե որտեղ է տեղադրված ամենաբարձր տոնածառը /Լուսանկար/

Կրասնոյարսկում տեղադրված ամանորյա տոնածառը ճանաչվել է ամենաբարձրը երկրում, այն ունի 55 մետր բարձրությամբ: Ամանորյա այս խորհրդանիշի համեմատական ​​վերլուծությունն իրականացրել են «Տուրստատում», փոխանցում է Լայֆը։

Առաջատարից 5 մետր բարձրությամբ զիջում է Եկատերինբուրգի տոնածառը: Հաջորդը Կազանի տոնածառն է՝ 35 մետր բարձրությամբ: Առաջին հնգյակը եզրափակում են Բառնաուլի և Տուլայի տոնածառերը, որոնց բարձրությունը 32 մետր է:

Դրանց հաջորդում են Կալինինգրադի (30,5 մետր), Ուֆայի (30 մետր), Պերմի (30 մետր), Վլադիվոստոկի (28 մետր) և Տյումենի (28 մետր) տոնածառները: Ռուսաստանի գլխավոր տոնածառը փակում է լավագույն տասնյակը: Դրա բարձրությունը 27 մետր է:

Նույն շարքից