Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինայնը հայտարարեց, թե կառավարությունից երբեմն ստանում են փաստաթղթեր, որոնք չեն հասկանում, թե որերորդ դասարանի աշակերտն է գրել: Ի դեպ, տեղեկացնեմ մեր քաղաքացիներին, որ կառավարություն գրությունները գնում են բացառապես նախարարի կամ առաջին տեղակալի, կամ պաշտոնակատարի կողմից: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արթուր Ղազինյանը:
«Փաշինյանը պետք է պարզաբանի, թե որ նախարարին նկատի ուներ, ում էր ասում չգիտեմ որերորդ դասարանի աշակերտ: Դա հենց իր գնահատականն է, ոչ թե՝ իմ»,-ասաց նա:
Ղազինյանի խոսքերով, պետական կառավարման համակարգը հատկապես ստորին ու միջին շերտերում մինչ այժմ ապահովել են պետական օպերատիվ կառավարման կենսունակությունը. «Վերևից հստակ ռազմավարություն, քաղաքականություն չի ներկայացվել, որ պետք է իրականացվի պետական ապարատի կողմից»,-նշեց բանախոսը, ում խոսքերով, միայն շարժիչով հնարավոր չէ առաջ գնալ, պետք է, այսպես ասած, նավիգացիոն համակարգ, վարորդ, ով ճիշտ ժամանակին կարգելակի, կամ ընթացքը կարագացնի: