Հասարակություն 

Քիչ առաջ սարսափելի ավտովթար է տեղի ունեցել Բագրատաշենի մաքսակետի հարևանությամբ. Զոհ ու վիրավոր կա

Քիչ առաջ խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում Բագրատաշեն-Վանաձոր ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են Opel մակնիշի 35 TD 558 համարանիշի և Honda մակնիշի TT 3198 տրանզիտ համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով Opel-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչներ Արարատ Ավետյանն ու Ֆուրման Նորեկյանը:

Դեպքի վայրում հավաքվածները SHAMSHYAN.com-ի թղթակցին ասել են, որ վիրավորին հիվանդանոց է ուղեկցել նույն վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանը:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Honda-ի վարորդը ազգությամբ ղազախ է:

Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության խումբը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Նույն շարքից