ԿԳՄՍ նախարարությունը այսօր ղեկավարվում է գաղափարական գլոբալիստների կողմից, որոնց համար ազգային բառն առաջացնում է զայրույթ, այն պետք է լինի թիրախ, որը պետք է ոչնչացնել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արթուր Ղազինյանը:
Ղազինյանը խոսքերով, բուհերից հայոց լեզվի, պատմության պարտադիր ուսուցումը հանելը վկայում է գլոբալիստական քաղաքականության մասին. «Նրանց համար ազգային ցանկացած արժեք, երևույթ խանգարող հանգամանք է: Ես դա բացասական եմ գնահատել»,-նշեց նա:
«Ինձ համար անհասկանալի է ԿԳՄՍՆ բյուջեից ՀՀ քաղաքացիությունից հրաժարված, մեր երկիրը մերժած մարդու մասին ֆիլմ նկարահանելը ֆինանսավորելը: Նա Հայաստանը չի համարում իր տունը»,-հայտարարեց Ղազինյանը, ով տեղեկություններ չունի, թե հանրությունը որտեղ ու ինչպես է մերժել Մելինե Դալուզյանին:
Ղազինյանի կարծիքով, քաղաքացիությունը պետության նկատմամբ առաքելություն է, չես կարող նեղանալ ու հրաժարվել դրանից, պետք է մնալ ու պայքարել. «Ինչո՞ւ պետք է մենք վճարենք նրա համար գովազդային ֆիլմի նկարահանումը: Ինչո՞ւ մենք ֆիլմ չենք նկարում ավելի մեծ փառքի արժանացած մարզիկների մասին: Ինչո:վ է նա առանձնացել: Ինձ համար տարօրինակ է, որ ընտրվել է հենց նա»: