Հասարակություն 

Կարծես թե Արմեն Աշոտյանը սիրո և ուշադրության պակաս ունի. Էդմոն Մարուքյանի պատասխան «կրակոցը»

ԼՀԿ նախագահ էդմոն Մարուքյանը պատասխանել է Արմեն Աշոտյանի վերջին գրառմանը.

«Կարծես թե Արմեն Աշոտյանը սիրո և ուշադրության պակաս ունի։ Իշխանությունը կորցնելուց հետո սիրող ու փաղաքշող շեֆեր, օգնականներ, տեղակալներ և ինչու չէ նաև երիտհանրապետականներ այլևս չկան։ Այլ բացատրություն պարզապես չկա. հակառակ պարագայում նա չէր փորձի խցկվել լեգիտիմ ընդդիմության և լեգիտիմ իշխանության սիրո և ատելության սագայի մեջ։

Ամանորին ընդառաջ, պարոն Աշոտյանին մաղթում եմ լիքը սեր, ուշադրություն և վճռական կամք՝ իր մոլորված ու անորոշ տեղը ճշգրտելու համար»,-գրել է նա:

Նույն շարքից