Հասարակություն 

Թուրքիայում 2019թ. բանտարկվել է 25 լրագրող

«Լրագրողներ առանց սահմանների» (RSF)  իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց է պատրաստել մասնագիտական աշխատանքների կատարման ընթացքում սպանված, ինչպես նաև ձերբակալված լրագրողների թվի վերաբերյալ:

Նշվում է, որ 2019թ. աշխարհում սպանվել է մասնագիտական գործունեություն ծավալող 49 լրագրող, որից 3-ը կին և 46-ը տղամարդ: Այդ լրագրողներից 20-ը սպանվել են պատերազմական գոտում:

2019թ. ամենից շատ լրագրողներ սպանվել են Սիրիայում և Մեքսիկայում (յուրաքանչյուրում 10 լրագրող):

Զեկույցում ասվում է, որ ընդանուր առմամբ վերջին 10 տարիների ընթացքում 941 լրագրող է սպանվել:

«Աշխարհում 2019թ. մասնագիտական գործունեություն ծավալելու  պատճառով 389 լրագրող է կալանավորվել, որից 120-ը՝ Չինաստանում: Իսկ Թուրքիայում այս տարի բանտարկվել է 25 լրագրող»,- նշվում է զեկույցում:

«Լրագրողների պաշտպանության կոմիտեն» (CPJ) 2019թ. կազմած զեկույցում Չինաստանը (48 բանտարկված լրագրող) և Թուրքիան (47 բանտարկված լրագրող)  «աշխարհում լրագրողների ամենամեծ բանտ» էր բնութագրել:

Ermenihaber

Նույն շարքից